Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
iWatch-ի ևս մի կոնցեպտ դիզայներ Մարկ Բելի կողմից
28/04/2014 17:45

iWatch-ի ևս մի կոնցեպտ դիզայներ Մարկ Բելի կողմից

Դիզայներ Մարկ Բելը, ով հանրության դատին էր ներկայացրել այս տարվա ամենասպասված գադջեթի՝ iWatch «խելացի» ժամացույցների իր տարբերակը, վերջերս ևս մի նմուշ է ստեղծել:

Նոր կոնցեպտը պահպանել է իր նորաոճ դիզայնն ու կլոր թվատախտակը, քանի որ Բելլի կարծիքով այն ամենահարմարն է օգտատերերի համար:

Ուշադրության են արժանի նաև օպերացիոն համակարգը, iHealth հավելվածն ու ժամացույցի ինտերֆեյսը, որը ներկայացված է պայծառ և հագեցած գույներով: Արդյունքում Բելլը ստացել է բավականին ներդաշնակ և նորաոճ կոնցեպտ:

Նշենք, որ Apple ընկերությունը մտադիր է իր «խելացի» ժամացույցներում ներկառուցել արևային մարտկոց: Սպասվում է, որ գադջեթը կթողարկվի սույն թվականի երկրորդ կամ երրորդ եռամսյակում: