Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Շոշափելի կոճակներով սենսորային դիսփլեյն արդեն իրական է
26/04/2014 19:57

Շոշափելի կոճակներով սենսորային դիսփլեյն արդեն իրական է

Էլեկտրոնիկայի արտադրությամբ զբաղվող Wistron Corporation թայվանական խոշոր ընկերությունը շուտով կթողարկի Tactus Technology ծրագրով հագեցած առաջին սարքերը:

Tactus տեխնոլոգիան թույլ է տալիս զգալ սենսորային դիսփլեյի մակերևույթի ռելիեֆը, ինչի շնորհիվ էկրանի կոճակները դառնում են շոշափելի: Օգտատիրոջ պահանջով ծրագիրն էկրանի վրա արտացոլում է ուռուցիկ տառերը, իսկ երբ ստեղնաշարն այլևս չի օգտագործվում` անհետանում:

Tactus տեխնոլոգիայով հագեցած սարքերի նմուշներ արդեն իսկ գոյություն ունեն, որոնցից մեկը 7 դյույմանի դիսփլեյով պլանշետ է: Չի բացառվում, որ այն կօգտագործվի նաև նոութբուքների արտադրության մեջ, որտեղ ստեղնաշարի փոխարեն տեղադրված կլինի Tactus ռելիեֆային մակերեժևույթով էկրան:

Այս տարվա վերջին վաճառքի կներկայացվի Apple iPad Mini պլանշետի համար նախատեսված հատուկ պատյան՝ օգտատիրոջ հրամանաով հայտնվող և անհետացող ռելիեֆային կոճակներով: Այն կլինի առաջին Tactus Technology ծրագրով հագեցած սարքը՝ ստեղծված Wistron ընկերության կողմից: