Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Nest թերմոստատն այսուհետ կվաճառվի նաև Google Play-ում
23/04/2014 10:45

Nest թերմոստատն այսուհետ կվաճառվի նաև Google Play-ում

Google-ը հունվարին 3.2 միլիարդ ԱՄՆ դոլար ծախսեց Nest ընկերությունը ձեռք բերելու համար և միանգամայն տրամաբանական է, որ ցանկանում է վաճառել ընկերության կողմից արտադրվող թերմոստատները նաև սեփական առցանց խանութի միջոցով: Nest թերմոստատն այսօր համալրել է Google Play-ի ցանկը: Սարքի արժեքը կազմում է 249.99 ԱՄՆ դոլար: Նույն գումարով այն կարելի է ձեռք բերել նաև Amazon, Best Buy, ինչպես նաև Apple առցանց խանութնորից:

Հարկ է նշել, որ այս քայլով Google-ը լրացուցիչ շահույթ չի ակնկալում: Կա մեկ այլ պատճառ, թե ինչու օգտատերերը գոնե մեկ օր պետք է գնեն Nest թերմոստատները հենց Google Play-ից: Ինչպես հայտնի է, Nest ընկերության նպատակն է օգնել սպառողներին ավելի արդյունավետ օգտագործել էներգիան, իսկ Google-ը Երկրագնդի օրվա կապակցությամբ խոստացել է, որ ապրիլի 22-ին գնված յուրաքանչյուր թերմոստատի դիմաց տնկելու է մեկ ծառ: