Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Գիտնականները ստեղծել են արհեստական կապույտ երկինք
23/04/2014 10:00

Գիտնականները ստեղծել են արհեստական կապույտ երկինք

Շուտով բոլոր ցանկացողները կկարողանան վայելել կապույտ երկինքը նույնիսկ գիշերային ժամերին ու ամպամած եղանակին:

Արևային եղանակն ապահովվում է հասարակ լուսադիոդների միջոցով: Դրանց արձակած լույսն անցնում է պլաստիկ թափանցիկ սալիկների միջով, որոնց մակերևույթին տեղադրված են հատուկ նանոմասնիկներ, ինչից հետո լույսն անմիջապես տարածվում է:

Ընդ որում, տարբեր սալիկներ կարող են նմանակել ամենատարբեր եղանակային պայմաններ՝ սկսած ամենաշքեղ մայրամուտներից մինչև ամենագորշ երկինքը կայծակների ժամանակ:

Սալիկների նանոմասնիկներն առաջին հերթին սպիտակ լույսը փոխարինում են «երկնային կապույտով», բացի այդ ապահովում են նաև «ջերմ» դեղին գույնը, որն էլ հենց նմանվում է արևի լույսին:

«Երկնային լույսի» սալիկի նմուշը վերջերս ցուցադրվել էր Ֆրանկֆուրտում կայացած լուսային սարքավորումների միջազգային ցուցահանդեսին: Այցելուների կարծիքով՝ սալիկց արձակվող լույսը գրեթե չի տարբերվում արևի բնական լույսից: Այն օգտակար կլինի հատկապես այն մարդկանց համար, ովքեր ամբողջ օրն աշխատում են փակ տարածության մեջ: