Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ինչպիսին կլինի Apple-ի նոր կենտրոնակայանը. տեսանյութ
22/04/2014 15:32

Ինչպիսին կլինի Apple-ի նոր կենտրոնակայանը. տեսանյութ

Apple-ի նոր, Capus 2 անվանումը կրող կենտրոնակայանի մասին արդեն լեգենդներ են պտտվում: Այդ իսկ պատճառով, ընկերությունը որոշել է մի փոքր գաղտնազերծել նոր կենտրոնակայանի նախագիծը: Apple-ը մի տեսանյութ է պատրաստել, որտեղ մանրամասն պատմվում է, թե ինչպիսին կլինի կառուցվող կենտրոնակայանը:

Տեսանյութը դիտելիս հայտնի է դառնում, որ կենտրոնակայանի տարծքի 80%-ը հատկացված է լինելու կանաչ գոտիներին, տարածքում կաճեցվի մոտ 7000 ծառ: Հիմնական շենքը օղակաձև է, և հիշեցնում է թռչող ափսե: Հեղինակների խոսքերի համաձայն, նոր կենտրոնակայանի շինարարության մեջ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիական միջոցներ: Անպայման պետք է նշել, որ գրեթե բոլոր շինությունների տանիքներին տեղադրված են արևային մարտկոցներ, որոնք էներգիա կմատուցեն կենտրոնակայանին: Ավելացնենք, որ Campus 2-ում աշխատելու է Apple-ի 15 000 աշխատակից: