Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Toshiba-ն թողարկել է GoPro-ի մրցակցին
22/04/2014 11:14

Toshiba-ն թողարկել է GoPro-ի մրցակցին

Թողարկվել է GoPro էքշն տեսախցիկի ևս մեկ մրցակից: Նոր տեսախցիկը թողարկվել է Toshiba ընկերության կողմից, այն կրում է Toshiba X-Sport անվանումը: Մոդելն օժտված է նույն ֆունկցիոնալությամբ, սակայն զգալիորեն ավելի էժան է GoPro-ից: X-Sport-ն ունի նաև անլար հեռակառավարման վահանակ, որը տեղակայվում է դաստակի վրա:

Ինչպես հայտնի է Toshiba-ն չունի նմանատիպ սարքերի թողարկման փորձ, այս իսկ պատճառով, որպես սարքի  հիմք է ծառայել նույն GoPro-ն: Արտաքնապես երկու սարքերը բավական նման են: Ինչպես և GoPro-ն, X-Sport-ը կարող է տեղադրվել թափանցիկ և հերմետիկ տուփի մեջ, որը հնարավորություն կտա նկարահանումներ իրականացնել ջրի տակ` մինչև 60 մետր վրա: Անձրևի ժամանակ նման տուփի կարիք չի զգացվի: Տեսախցիկի հետ տրվում է մեկ շտատիվ և 6 ամրակ, որոնք հնարավորություն կտան տեսախցիկն ամրացնել հեծանիվին, սաղավարտին և այլ տեղեր:

Օբյեկտիվն օժտված է 10x թվային խոշորացման հնարավորությամբ: X-Sport-ն ունի Wi-Fi մոդուլ, որի միջոցով հանարավորություն կա սինխրոնիզացնելու տեսախցիկի պարունայությունը սմարթֆոնի, պլանշետի կամ համակարգչի հետ: Տեսախցիկը նկարում է Full HD (1080p) որակի տեսնյութեր` 60 կադր վայրկյանում արագությամբ, նաև 12ՄՊ որակի լուսանկարներ ստանալու հնարավորություն կա: Մասնագետների կողմի իրականացված փորձարկումները ցույց են տվել, որ տեսախցիկը բավական լավ որակի տեսանյութեր և լուսանկարներ է նկարում: