Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LEGO-ռոբոտ, որն iPad-ով խաղ է խաղում
21/04/2014 11:50

LEGO-ռոբոտ, որն iPad-ով խաղ է խաղում

2011 թվականին Ուլի Կիլիան անունով մի երիտասարդ, ով 4 ժամ 45 րոպեում կարողանում էր 100 հատ ռուբիկ կուբիկ հավաքել, գրանցվել էր Գինեսի գրքում: Այժմ երիտասարդը կրկին գրավել է լրատվամիջոցների ուշադրությունը, սակայն այս անգամ պատճառն ավելի արտասովոր է: Բանն այն է, որ Կիլիանը մի ռոբոտ է ստեղծել, որն iPad-ով կարողանում է խաղալ Jurassic Park Builder խաղը: Փաստացիորեն, ռոբոտից միայն պահանջվում է ժամանակ առ ժամանակ դիպչել գադջեթի էկրանին, ինչը թույլ է տալիս խաղային արժույթ կուտակել: Այսպիսով, Ուլին իր վիրտուալ այգու ընդլայնման համար կարողանում է միջոցներ ձեռք բերել նույնիսկ քնած ժամանակ:

Մեխանիզմը կառավարվում է նոութբուքին միացված Arduino հատուկ սարքի միջոցով: Ռոբոտի հեղինակի խոսքերով՝ կոնստրուկտորներով խաղում էր դեռ մանուկ հասակից, իսկ Arduino համակարգչային հարթակի մասին տեղեկացել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ինչից հետո որոշել է փորձարկել այն: Ուլին հավատացած է, որ յուրաքանչյուրն էլ կարող է նման սարք պատրաստել: