Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվել է Mistable էկրանը, որը պատկերն արտացոլում է մշուշի վրա
16/04/2014 21:20

Ներկայացվել է Mistable էկրանը, որը պատկերն արտացոլում է մշուշի վրա

Բրիստոլի համալսարանի մասնագետները պրոֆեսորներ Սրիրամ Սուբրամանյանի (Sriram Subramanian) և Դիեգո Մաարտինես-Պլանսենսիայի (Diego Martinez-Plasencia) գլխավորությամբ ներկայացրել են էկրան, որտեղ պատկերի արտացոլման համար օգտագործվում է մշուշի մի շերտ: Էկրանը ստացել է MisTable անվանումը:

Մի քանի հոգու համատեղ աշխատանքի համար նախատեսված էկրանը ստեղծում է մշուշի կիսաթափանցիկ շերտ, որտեղ արտացոլվում է պատկերն, ու ստեղծվում է այնպիսի տպավորություն՝ ասես դիսփլեյը հայտնվել է դատարկ տարածության մեջ:

Mistable-ն իրենից ներկայացնում է սեղանի 2D-դիսփլեյ, ինչպես նաև լրացուցիչ «մշուշային» էկրան: Leap Motion տեխնոլոգիան և սարքում ներկառուցված Kinect շարժման տվիչները թույլ են տալիս ժեստերի միջոցով կառավարել օդում «լողացող» պատկերը: Հեղինակները դիսփլեյը փորձել են նախագծել այնպես, որ միաժամանակ մի քանի հոգի կարողանան համատեղ օգտվել սարքից:

Mistable-ը կներկայացվի այս ամսվա վերջին Տորոնտո քաղաքում կայանալիք ACM CHI 2014 կոնֆերանսի շրջանակներում: