Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Amazon-ը շարունակում է անօդաչու թռչող սարքերի փորձարկումը
15/04/2014 23:40

Amazon-ը շարունակում է անօդաչու թռչող սարքերի փորձարկումը

Amazon-ի տնօրեն Ջեֆֆ Բեզոսի հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը լուրջ աշխատանքներ է իրականացնում ծանրոցները հաճախորդներին թռչող անօդաչու սարքերի միջոցով առաքելու ուղղությամբ, շատերի կողմից ընդունվեց որպես գովազդային էժանագին հնարք:

Այդուհանդերձ, ընկերության բաժնետերերին ուղղված Բեզոսի վերջին նամակում պարզ ասվում է այն մասին, որ տվյալ պահին մի խումբ ինժեներներ զբաղվում են Prime Air ծառայության մշակմամբ՝ փորձելով կատարելագործել այն:

Amazon ընկերության նպատակն է ստեղծել այնպիսի թռչող սարքեր, որոնք մինչև 10 ֆունտ ծանրություն ունեցող բեռը կաառքեն հաճախորդներին: Եթե անգամ հաջողվի նման սարք կառուցել, Բեզոսը քաջ գիտակցում է, որ կլինեն նաև այլ խոչընդրոտներ, որոնք առնվազն 4-5 տարով կհետաձգեն անօդաչու սարքերի գործարկումը:

Հուսալիությունն ապահովելուց բացի, ընկերությունը պետք է մտածի նաև անաղմուկ թռիչքներ ապահովելու մասին, քանի որ երկրի բնակիչներն անկասկած բացասաբար կմոտենան օրվա տարբեր ժամերին մեծ աղմուկ առաջացնող սարքերի թռիչքներին անմիջապես իրենց գլխավերևում:

Չնայած գոյություն ունեցող բոլոր խոչընդոտներին՝ Բեզոսի նամակում նշվում է, որ ավելի ու ավելի է մեծանում Prime Air նախագիծն իրականություն դարձնելու հավանականությունը: