Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռուսաստանում Samsung Mobile-ի ղեկավարին մեղադրել են iPad-ի օգտագործման մեջ
11/04/2014 13:58

Ռուսաստանում Samsung Mobile-ի ղեկավարին մեղադրել են iPad-ի օգտագործման մեջ

Այս մասին լուրերը տարածվել են Digital Day կոնֆերանսի մասնակիցների կողմի համացանցում տեղադրված լուսանկարների միջոցով, որտեղ պատկերված է Samsung Mobile-ի ղեկավարի՝ ապրիլի 10-ի ելույթը: Հանդիսատեսը գլխավոր մենեջերի ձեռքում նկատել էր պլանշետ, որը հիշեցնում էր Samsung ընկերության  գլխավոր մրցակցի՝ Apple-ի արտադրանքը:

Ավելի ուշ, Samsung Electronics Russia ընկերության մամուլի քարտուղար Յանա Ռոժկովայի մեկնաբանություններից պարզ դարձավ, որ Ալեքսեյ Դորոֆեևի ձեռքի սարքն ամենևին էլ iPad չէր, այն Galaxy TabPro էր: Սակայն երկու գադջեթների միջև նմանությունն այնքան ակնհայտ է, որ հանդիսատեսը հեշտությամբ կարող էր շփոթել դրանք:

Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ամերիկյան և հարավկորեական ընկերություններն արտադրանքի նմանակման մեղադրանքներով շարունակում են մնալ դատական քաշքշուկների մեջ: 2013 թվականին դատական լսումների ժամանակ Apple և Samsung ընկերությունների դատապաշպանները 5 մետր հեռավորությունից չկարողացան տարբերել երկու ընկերությունների արտադրանքը, ինչի հետևանքվ դատարանի որոշմամբ Samsung-ը 1 միլիարդ ԱՄՆ դոլար վճարեց Apple ընկերությանը: