Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Lenovo ընկերությունը ներկայացրել է Windows 8.1 Pro հիմքով ThinkPad 10 պլանշետը
10/04/2014 08:07

Lenovo ընկերությունը ներկայացրել է Windows 8.1 Pro հիմքով ThinkPad 10 պլանշետը

Lenovo ընկերությունն, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է թողարկել Windows 8.1 Pro օպերացիոն համակարգով ThinkPad 10 պլանշետը: Սարքը պաշտոնապես դեռևս չի ներկայացվել, սակայն որոշ մանրամասներ արդեն հայտնի են: ThinkPad 10-ի աշխատանքի հիմքում ընկած է լինելու Intel Atom Z3795 պրոցեսորը, որն իր 1,6 ԳՀց հաճախականությամբ ամենահզորն է նոր Intel Atom Bay Trail շարքում: Բացի այդ, պլանշետը հագեցած է լինելու Full HD բարձր թույլատրությամբ 10 դյույմանի սենսորային էկրանով:

Lenovo ThinkPad 10-ն ունենալու է Wi-Fi 802.11ab/g/n, Bluetooth և NFC կապերի հնարավորություն, 2 Մպ դիմային տեսախցիկ՝ նախատեսված վիդեոզանգերի համար, ինչպես նաև ֆոտո և վիդեոնկարահանումների համար նախատեսված 8 Մպ տեսախցիկ: Մատնահետքերի սենսորի առկայության շնորհիվ պլանշետը միանգամայն հարմար է տվյալների անվտանգ պահպանման համար: Սպասվում է, որ ThinkPad 10-ի նախնական գինը կազմելու է 976 եվրո: