Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Micro 3D տպիչը ռեկորդ է սահմանել Kickstarter հարթակում
09/04/2014 12:00

Micro 3D տպիչը ռեկորդ է սահմանել Kickstarter հարթակում

Kickstarter հարթակում ներկայացվել է տնային 3D տպիչի արտադրության նախագիծը: Տպիչի գինը կազմել է ընդամենը 299 ԱՄՆ դոլար, իսկ առաջին հաճախորդներին այն բաժին է հասել շատ ավելի ցածր գնով՝ 199 ԱՄՆ դոլարով:

Երկու օրվա ընթացքում հաջողվել է գրանցել մոտ 1,2 միլիոն նախնական պատվեր և այդ թիվն ամեն րոպե շաունակում է աճել: Կարելի ենթադրել, որ մեկ ամսից 3D տպիչի ծրագրավորողները միլիոնավոր դոլարներ կաշխատեն և կգերազանցեն սահմանված բոլոր ռեկորդները:

Micro տպիչն ունի խորանարդի տեսք՝ 18,5 սմ երկարությամբ կողերով: Սարքը կշռում է 1 կգ, իսկ տպելու համար օգտագործվում են տարատեսակ պլաստիկ և նեյլոնային նյութեր: