Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Լիցքավորել սմարթֆոնը 30 վայրկյանում
08/04/2014 11:34

Լիցքավորել սմարթֆոնը 30 վայրկյանում

Սմարթֆոններից օգտվողները գիտեն, որ մարտկոցների հզորությունը շատ հաճախ չի բավականացնում երկար աշխատանքի համար: Հետևաբար, բավական հաճախակի սմարթֆոնի լիցքավորման կարիք է զգացվում, ինչն էլ շատ ժամանակ է խլում:

Նման իրավիճակում խնդիր է առաջանում ստեղծել շատ ավելի հզոր մարտկոցներ, սակայն գիտությունն այս ուղղությամբ այդքան էլ արագ չի շարժվում առաջ և մեզ բավարարող մարտկոցներ դժվար թե ստեղծվեն մոտակա տարիների ընթացքում: Սակայն գոյություն նաև այլ ելք` Think Next կոնֆերանսի ընթացքում ցուցադրվել է մի սարք, որը կարողանում է սմարթֆոնը լիցքավորել 30 վայրկյանի ընթացքում: Սարքը ստեղծվել է Իսրայելական StoreDot ընկերության կողմից:

Սարքի ստեղծողները ցուցադրել են, թե ինչպես է 30 վայրկյանի ընթացքում լիցքավորվում Samsung Galaxy S5 սմարթֆոնը: Նշենք, որ սույն տեխնոլոգիան հեղափոխական կարող է դառնալ ոչ միայն սմարթֆոնների կամ փոքր էլեկտրոնային սարքերի համար, այլ նաև կարող է մեծ խթան հանդիսանալ էլեկտրական ավտոմեքենաշինության ոլորտի համար:

Իսայելացիները նշել են, որ արագ լիցքավորման սարքի առաջին կոմերցիոն նմուշները կթողարկվեն 2016թ.-ին: Սարքերի արժեքը շատ բարձր չի լինի այժմ վաճառվող լիցքավորող սարքերի գնից: