Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Երկնաքերի ճակատին խաղացվել է ամենամաշտաբային Տետրիս խաղը
07/04/2014 11:20

Երկնաքերի ճակատին խաղացվել է ամենամաշտաբային Տետրիս խաղը

Այս տարվա ամռանը Տետրիս խաղը կդառնա 30 տարեկան: Սակայն խաղի երկրպագուներն արդեն սկսել են տոնել իրենց սիրած խաղի հոբելյանը:

Երկու օր առաջ, Ֆիլիադելֆիայում էին հավաքվել Տետրիսի բազմաթիվ երկրպագուներ, որոնք աշխարհի ամենամաշտաբային տետրիսի ականատեսները դարձան: Խոսքը գնում է այն մասին, որ Ֆիլադելֆիայի 29 հարկանի երկնաքերերից մեկին ամբողջ դիմային մասը վերածվել էր մեծ էկրանի (մակերեսը` մոտ 9300 քմ): Երկնաքերից մի քանի կիլոմտերի վրա գտնվող խաղացողները բջջային կապի (4G) միջոցով խաղի պատկերը հաղորդում էին երկնաքերին:

Սույն միջոցառումը կազմակերպված էր Ֆիլիդելֆիայի Տեխնոլոգիական Շաբաթի շրջանակներում, իսկ կազմակերպիչն էր Դրեքսելի Համալսարանի պրոֆեսոր Ֆրենկ Լին, ով արդեն իսկ գրացված է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենամաշտաբային Պոնգ խաղի կազմակերպիչ (տեսեք կից տեսանյութը):

Նշենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ Տետրիս խաղը խաղարվեց մեծ մակերեսների վրա: 2012թ.-ի հաքերներին հաջողվել էր խաղը ցույց տալ հայտնի MIT համալսարանի Կանաչ շենքի ճակատին, սակայն Ֆիլադելֆիայի դեպքում չափսերը շատ ավելի մեծ են: