Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ստեղծվել է աշխարհում առաջին օդային դիսփլեյը
04/04/2014 22:20

Ստեղծվել է աշխարհում առաջին օդային դիսփլեյը

Ճապոնիայում ստեղծվել է առաջին օդային դիսփլեյը, որտեղ օգտագործվել է մի տեխնոլոգիա, որն ազատում է մարդկանց սենսորային սարքերի հետ ֆիզիկակական կոնտակտ հաստատելու անհրաժեշտությունից: Դիսփլեյի արտադրությունը նախատեսվում է սկսել 2015 թվականին:

«Այս դիսփլեյի և նախկինում թողարկվածների միջև գլխավոր տարբերությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է դիտման ավելի մեծ անկյուն: Բացի այդ, կատարելագործվել է ժեստերի ճանաչման համակարգը», – ասել է Տոկիոյի համալսարանի դասախոս Մասատոսի Իսիկավան:

Էկրանն ունի օդում կախված պատկերի տեսք: Արդյունքն ապահովում է լույսը, որն արտացոլվում է լուսադիոդային դիսփլեյից հատուկ հայելու միջոցով: Արտացոլված պատկերը տեսանելի է դառնում գրեթե ցանկացած անկյան տակ:

«Ձեռքերում ոչինչ բռնել անհրաժեշտ չէ այլևս: Եթե ցանկանում եք, օրինակ, համակարգչային խաղ միացնել, մի քանի ժեստի միջոցով այն օդում հայտնվում է Ձեր առաջ», – ավելացրել է Իսիկավան:

Մասնագետների կարծիքով, այս տեխնոլոգիան մեծ պահանջարկ կունենա ամենատարբեր ոլորտներում: Օդային դիսփլեյի այս նմուշը ծրագրավորողները մտադիր են ներկայացնել այս տարվա վերջին: