Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Samsung-ը ներկայացնում է Galaxy Tab 4 միջին դասի պլանշետների շարքը
02/04/2014 16:40

Samsung-ը ներկայացնում է Galaxy Tab 4 միջին դասի պլանշետների շարքը

Samsung ընկերության Galaxy Tab 4 պլանշետները վաճառքի կներկայացվեն 2014 թվականի 2-րդ եռամսյակում: Հասանելի կլինեն սարքի 7, 8 և 10 դյույմ երկարությամբ անկյունագծերով տարբերակները: Կներկայացվեն սև և սպիտակ գույներով, ինչպես նաև Wi-Fi կամ LTE կապերի հնարավորությամբ տարբերակները:

Թողարկված վերջին պլանշետները չունեն այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով օժտված են Galaxy NotePro and TabPro մոդելները, սակայն նույնպես արժանի են գնորդների ուշադրությանը:

Galaxy Tab 4 մոդելի պլանշետներն աշխատում են 1.2 ԳՀց հաճախականությամբ Quad-core պրոցեսորով, ունեն 1280×800 պիքսել թույլատրությամբ WXGA-դիսփլեյ, 3 Մպ հիմնական և 1.3 դիմային տեսախցիկներ, ինչպես նաև Bluetooth 4.0 և Wi-Fi կապերի հնարավորություն:

Զարմանալին այն է, որ և' 7 դյույմանի, և' 8 դյույմանի տարբերակներն ունեն գրեթե նույն հնարավորությունները: Միակ տարբերությունն այն է, որ 7 դյույմ անկյունագծով մոդելն ունենալու է նաև 3G կապի հնարավորություն:

Եթե պլանշետների` ընկերության կողմից սահմանված գինը չգերազանցի 350 ԱՄՆ դոլարը, ապա դրանք կարող են մրցակցություն առաջադրել Apple, Amazon և Google պլանշետներին: