Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Toshiba Encore. Windows 8.1 հիմքով պլանշետ
02/04/2014 16:38

Toshiba Encore. Windows 8.1 հիմքով պլանշետ

Toshiba Encore պլանշետը ներկայացվել էր 2013 թվականի աշնանը, իսկ այժմ այն հասանելի է նաև վաճառքում: Այն Toshiba ընկերության առաջին Windows-պլանշետը չէ, սակայն նախորդ մոդելներն ուղղված էին բիզնես խինդիրներ լուծելու, իսկ այս մեկը նախատեսված է ավելի մեծ լսարանի համար: Ընկերության հիմնական նպատակն է շուկայում իրենց դիրքերն արդեն իսկ ամրապնդած Acer, Dell, Lenovo և այլ բրենդերի հետ մրցակցության մեջ մտնել: Տեսնենք, թե ինչ հնարավորություններ ունի այս նոր սարքը:

Պլանշետի դիզայնը միանգամայն հասարակ և պրակտիկ է: Այն ունի 10,6 հաստությամբ արծաթագույն պլաստիկ կորպուս, որի վերին հատվածում տեղակայված են micro-USB, ինչպես նաև micro-HDMI պորտեր: Վերջինս, ի դեպ, հազվադեպ է հանդիպում այս սարքերում: Պլանշետը կշռում է 440 գրամ:

Toshiba Encore-ի աշխատանքի հիմքում ընկած է 1.33 ԳՀց հաճախականությամբ Atom Z3740 քառամիջուկ պրոցեսորը: Սարքը հագեցած է 2 Գբ օպերատիվ, 32Գբ կամ 64 Գբ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաև Wi-Fi 802.11 a/b/g/n և Bluetooth կապերի հնարավորությամբ:

Պլանշետի 8 դյույմանի էկրանը պատրաստված է IPS տեխնոլոգիայով և ունի 1280 х 800 պիքսել թույլատրություն: Այն ապահովում է պատկերի հիանալի որակն ու լուսավորությունը: Հիմնական տեսախցիկն ունի 8 Մպ թույլատրություն, իսկ դիմայինը՝ 2 Մպ:

Սարքն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, տեղադրված է նաև Microsoft Office Home & Student 2013 փաթեթը:

Մի կողմից Toshiba Encore պլանշետը կարելի է համարել ընկերության նոր չափանիշներով արտադրանքի հաջողված փորձ: Այն բավականին հզոր է, հարմար օգտագործման համար և ունի լավ էկրան: Մյուս կողմից այն չունի ոչ մի բացահայտ առավելություն իր մրցակիցների նկատմամբ: Պլանշետի 32 Գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակն արժե 300 ԱՄՆ դոլար, իսկ 64 Գբ հիշողությամբ տարբերակը ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի ավելացնել ևս 50 ԱՄՆ դոլար: