Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Oculus Rift-ի նոր մրցակիցը
31/03/2014 19:53

Oculus Rift-ի նոր մրցակիցը

Վիրտուալ իրականություն ներթափանցելու համար նախատեսված սարքերի շարքը մոտ ապագայում կհամալրվի ևս մեկով: Կանադական True Player Gear ընկերությունը դեռ 2006 թվականից զբաղվում է սաղավարտի մշակմամբ, որը կարող է Oculus Rift-ի արժանի մրցակիցը դառնալ: Այն ունի 1920×1080 թույլատրությամբ OLED տեխնոլոգիայով պատրաստված դիսփլեյ, սենսորներ, որոնք հսկում են օգտատիրոջ գլխի դիրքը տարածության մեջ, ինչպես նաև Full HD տեսախցիկ, որն ապահովում է ավելացված իրականության տեխնոլոգիայի առկայությունը:

Սպասվում է, որ True Player Gear-ի շնորհանդեսը տեղի կունենա սույն թվականի հունիսին կայանալիք E3 ցուցահանդեսի ժամանակ: Իսկ ներքևում ներկայացված է սաղավարտի առաջին գովազդային տեսահոլովակը: