Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ներկայացվելու են Samsung Galaxy Tab 4 7.0 պլանշետի սև և սպիտակ տարբերակները
28/03/2014 16:28

Ներկայացվելու են Samsung Galaxy Tab 4 7.0 պլանշետի սև և սպիտակ տարբերակները

Իր արտաքին տեսքով Samsung Galaxy Tab 4 7.0 պլանշետը հիշեցնում է Galaxy S5 սմարթֆոնի խոշորացված տարբերակը: Սպասվում է, որ սարքի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 24-ին, որի շրջանակներում, բացի 7 դյույմանի դիսփլեյով տարբերակից, կներկայացվեն նաև 10 և 8 դյույմ անկյունագծերով տարբերակները:

Ինչ վերաբերում է Galaxy Tab 4-ի առանձնահատկություններին, ապա 800 x 1280 պիքսել թույլատրությամբ 7 դյույմանի սենսորային դիսփլեյից զատ սարքն ունենալու է 1 Գբ օպերատիվ հիշողություն, microSD անցք, ինչպես նաև դիմային 1,3 Մպ և պլանշետի հետին հատվածում տեղադրված 3 Մպ տեսախցիկներ: Galaxy Tab 4-ի աշխատանքի հիմքում ընկած են լինելու 1,2 ԳՀց հաճախականությամբ քռամիջուկ պրոցեսորն ու Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: