Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony-ն ներկայացրել է Digital Paper էլեկտրոնային գիրքը
28/03/2014 19:20

Sony-ն ներկայացրել է Digital Paper էլեկտրոնային գիրքը

Նույնիսկ բազմաթիվ տարիների աշխատանքի շնորհիվ E Ink տեխնոլոգիային չհաջողվեց փոխարինել սովորական թուղթը: Այնուամենայնիվ, Sony ընկերությունը ներկայացրել է Digital Paper 13,3 դյույմ անկյունագծով էլեկտրոնային գիրքը, որը կարող է օգտագործվել ինչպես գրքերի, այնպես էլ թերթերի ու ամսագրերի ընթերցանության համար:

Այս նոր սարքը կշռում է 357 գրամ և ունի 1200×1600 թույլատրությամբ սենսորային ճկուն դիսփլեյ: Բացի ընթերցելուց, Digital Paper-ի վրա կարելի է նաև գրառումներ կատարել, սակայն ինչպես և մյուս էլեկտրոնային գրքերը, այս մեկը նույնպես չունի ներկառուցված լուսավորում, այդ իսկ պատճառով տեքստի հետ աշխատելու համար լուսավորության արտաքին աղբյուր անհրաժեշտ կլինի: Սարքն ունի 4 Գբ հիշողություն, որը հնարավոր է ավելացնել SD քարտի միջոցով:

Բոլոր առավելությունների կողքին, Digital Paper-ը ունի նաև թերություն, այն է՝ սարքի գինը, որը ներկա պահին կազմում է 1100 ԱՄՆ դոլար: