Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
Sony-ն չի բացառում Android Wear-ի օգտագործումը
27/03/2014 18:39

Sony-ն չի բացառում Android Wear-ի օգտագործումը

Sony ընկերությունը մինչ վերջերս ոչ մի մեկնաբանություն չէր արել Google-ի կողմից ներկայացված Android Wear հարթակի վերաբերյալ: Դրությունը փողվեց այն ժամանակ, երբ ընկերության  ներկայացուցիչները հարցազրույց տվեցին CNet կայքին:

Սկզբում Sony-ն հայտնել էր, որ չի պատրաստվում հետևել HTC, LG, Asus և Motorola ընկերությունների օրինակին և Android Wear հարթակն օգտագործել իր «խելացի» ժամացույցներում, քանի որ սեփական հարթակի ստեղծման և զարգացման մեջ հսկայական ծավալի ռեսուրսներ և ջանքեր է ներդրել:

Սակայն ավելի ուշ ընկերությունը պարզաբանել է, որ սեփական հարթակի մշակումն ամենևին էլ չի բացառում ապագայում Android Wear-ի օգտագործումը և որ Sony-ն պատրաստ է համագործակցել Google-ի հետ: