Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փոքրիկ լրտեսը. Peek-I` օգտակար հավելում Ձեր սմարթֆոնին
26/03/2014 18:29

Փոքրիկ լրտեսը. Peek-I` օգտակար հավելում Ձեր սմարթֆոնին

Երևի թե շատերի հետ է պատահել, երբ ցանկացել եք սմարթֆոնով ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան նկարել, սակայն կաշկանդվել եք նկարահանվողի կամ շրջապատի արձագանքից: Նման դեպքերի համար Peek-I փոքրիկ լրտես-գաջեթը շատ օգտակար հավելում է Ձեր սմարթֆոնի համար:

Կցելով Peek-I-ը Ձեր սմարթֆոնին` դուք հնարավորություն եք ստանում նկարել Ձեր կողքին տեղի ունեցող ցանկացած իրադարձություն և միևնույն ժամանակ ուշադրություն չգրավել, շրջապատի համար դուք սմարթֆոնի մեջ ընկղմված մեկն եք: Peek-I-ը հայելային կամ պերիսկոպիկ էֆեկտի հաշվին կարողանում է 90 աստիճան անկյան տակ տեղի ունեցող իրադարձությունների պատկերը շեղել դեպի Ձեր սմարթֆոնի տեսախցիկ:

Peek-I նախագիծը ներկայացված է Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Մանրամասների համար սեղմեք այստեղ: