Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ThumbTrack. Աշխարհի ամենափոքր համակարգչային մկնիկը
26/03/2014 12:31

ThumbTrack. Աշխարհի ամենափոքր համակարգչային մկնիկը

Բոլորին հայտնի համակարգչային մկնիկն անկասկած ավելի դյուրին է դարձնում նոութբուքներից և համակարգիչներից օգտվելու գործընթացը, սակայն այն ունի նաև իր թերությունները, որոնցից մեկը հարթ մակերևույթի առկայության պարտադիր պայմանն է: Նոութբուքներում մկնիկը հնարավոր է փոխարինել, օրինակ, թաչփադով, սակայն գոյություն ունեն նաև այլ տարբերակներ, որոնցից ամենակոմպակտը մատանու տեսքով ThumbTrack սարքն է: Այս նորույթը աշխարհի ամենափոքր համակարգչային մկնիկն է ճանաչվել: Այն կշռում է ընդամենը 14 գրամ, իսկ աշխատանքի տևողությունը կազմում է մոտ 15 ժամ: Մկնիկի մակերևույթն ամբողջությամբ սենսորային է, այդ իսկ պատճառով այն կարող է նույնիսկ թաչփադից ավելի հարմար լինել օգտագործման համար:

Ձեռք բերել ThumbTrack-ը հնարավոր կլինի այս տարվա վերջում: Մկնիկի մոտավոր գինը կկազմի 120 ԱՄՆ դոլար: