Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինչ պլանշետներ են նախընտրում Հայաստանցիները
25/03/2014 14:45

Ինչ պլանշետներ են նախընտրում Հայաստանցիները

Գաղտնիք չէ, որ պլանշետներ օգտագործողների թիվն օրեցօր մեծ տեմպերով աճում է: Ստորև ներկայացվող Statcounter վերլուծական գործակալության տվյալները ցույց են տալիս, թե որ ընկերությունների արտադրության պլանշետներից են նախընտրում օգտվել հայաստանցիները:

Առաջին հորիզոնականում է Apple ընկերությունն, իր iPad և iPad Mini պլանշետներով: Apple-ի ցուցանիշը կազմել է 73.84%, անցյալ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 11.44 տոկոսային կետով: Samsung-ը երկրորդն է` 14.86%, 2013թ.-ի փետրվար ամսին սույն ցուցանիշը կազմում էր 8.06%: Google-ը երրորդն է` 1.18%: Չորրորդ հորիզոնականում է Asus-ը` 1.01%, իսկ հնգյակը եզրափակում է Lenovo-ն` 0.94%:

Համաշխարհային ցուցանիշները հետևյալն են. 1. Apple` 72.1%, 2. Samsung` 12.44%, 3. Amazon` 3.39%, 4. Google` 1.96%, 5. Asus` 1.04%:

Ինչպես տեսնում ենք ցուցանիշները բավական մոտ են, միակ հիմնական տարբերությունը Amazon-ի բացակայությունն է Հայաստանում, ինչն էլ բացատրվում է նրանով, որ Amazon-ի պլանշետները հիմնականում օգտագործվում են որպես էլեկտրոնային գրքեր կարդալու գործիք: Պարզ է, որ մեծամասամբ անգլիալեզու բովանդակության համար նախատեսված սարքավորումը Հայաստանում չի կարող մեծ տարածում ունենալ:

Ցուցանիշները ցույց են տալիս, որ Apple-ը մեծ տարբերությամբ պահպանում է առաջատարի դիրքը, սակայն վերջին տարում Samsung-ին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել: Այս երկու ընկերությունները մնում են պլանշետների շուկայի հիմնական խաղացողներ: Նշենք նաև, որ պլանշետների ուղղությունն արտադրողների համար դառնում է առաջնային, և մրցակցությունն այս ոլորտում գնալով միայն սրվելու է: