Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Razer ընկերությունը թողարկել է խաղային հզոր Razer Blade նոութբուքը
18/03/2014 10:15

Razer ընկերությունը թողարկել է խաղային հզոր Razer Blade նոութբուքը

Նոութբուքների արտադրությամբ զբաղվող Razer ընկերությունն իր Blade շարքով համարվում է ամենաճանաչվածներից մեկն այդ ոլորտում: Ընկերության կողմից թողարկված անցյալ տարվա մոդելն արժանացել էր փորձագետների և օգտատերերի բարձր գնահատականին, իսկ աժմ ներկայացվել է նախորդի ավելի որակյալ տարբերակը:

Նոր սարքն ունի 3200×1800 պիքսել թույլատրությամբ 14 դյույմանի IGZO սենսորային դիսփլեյ, 8 Գբ օպերատիվ հիշողություն և նոր 3 Գբ հիշողությամբ Nvidia GeForce GTX 870M վիդեոքարտ: Razer Blade-ի աշխատանքի հիմքում ընկած է 2.2 ԳՀց հաճախականությամբ Intel i7 չորրորդ սերնդի քառամիջուկ պրոցեսորը:

Համեմատած նախորդ մոդելի հետ` նոր թողարկված նոութբուքը մի փոքր ավելի հաստ և ծանր է: Այն կշռում է 2.04 կգ, իսկ հաստությունը կազմում է 0.7 դյույմ: Razer Blade-ի 128 Գբ տարբերակը վաճառքում կհայտնվի ապրիլի սկզբին` 2200 ԱՄՆ դոլար արժողությամբ, իսկ որոշ ժամանակ անց հասանելի կլինեն նաև 256 Գբ և 512 Գբ տարբերակները: