Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Nikon 1 V3 ֆոտոխցիկը կարող է վայրկյանում 120 կադր նկարել
14/03/2014 11:30

Nikon 1 V3 ֆոտոխցիկը կարող է վայրկյանում 120 կադր նկարել

Nikon ընկերությունը ներկայացրել է նոր ֆոտոխցիկ: Սարքավորումը Nikon 1 ոչ հայելային շարքի երրորդ թողարկումն է, և անվանվել է Nikon 1 V3: Ֆոտոխցիկը 18.4 MP է, տեղադրված է Wi-Fi մոդուլ և 3″ տրամագծով էկրան:

Ֆոտոխցիկով հնարավոր է նաև FullHD որակով տեսաձայնագրություններ կատարել` 60 կադր վայրկյանում: Slo-Mo ֆունկցիան հնարավորություն է տալիս գերարագ նկարահանում իրականացնել` վայրկյանում 120 կադր (1280x720px), իսկ անդադար լուսանկարահանման հաճախականությունը կազմում է 20fps: Ֆոտոխցիկի արժեքը կկազմի մոտ 1200$: