Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Fujitsu նոութբուք, որը սկանավորում է ձեռքի ափը
12/03/2014 00:39

Fujitsu նոութբուք, որը սկանավորում է ձեռքի ափը

Ճապոնական Fujitsu ընկերությունը մշակել է էլէեկտրոնային սարքերի մուտքի անվտանգությունն ապահովող բավականին հետաքրքիր տեխնոլոգիա: Մատնահետքերի սկանավորումը չի ապահովում անվտանգության այն մակարդակը, որ շատերը կցանկանային, այդ իսկ պատճառով մշակվեց այս նոր տարբերակը` ձեռքի ափի սկանավորումը, որն ավելի մեծ մակերևույթի շնորհիվ ապահովում է ավելի բարձր մակարդակի անվտանգություն: Որպեսզի սարքը ճանաչի իր տիրոջը, վերջինս պետք է իր ձեռքի ափը պետք է պահի սենսորից որոշակի հեռավորության վրա: Իսկ այն մարդկանց համար, ովքեր վախենում են, որ գաղտնի ֆայլերին հասնելու համար կկտրեն իրենց ձեռքը, արտադրող ընկերությունը ևս լուծում է առաջարկել. Մահացած վերջույթներում բացակայում է արյան շրջանառությունը, ինչը ևս ստուգվում է անձի ճանաչման գործընթացում: