Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ավստրալիան տիեզերական աղբի դեմ լազերով կպայքարի
10/03/2014 23:26

Ավստրալիան տիեզերական աղբի դեմ լազերով կպայքարի

Կանբերայի մոտակայքում գտնվող Mount Stromlo աստղադիտարանի հիման վրա ստեղծվելու է մի նոր գիտական կենտրոն` նախատեսված տիեզերական աղբի դեմ պայքարի համար, որը հավանաբար ոչնչացվելու է լազերի միջոցով:

Տիեզերական աղբն իր մեջ ներառում է տիեզերքի բոլոր արհեստական օբյեկտներն ու նրանց մասնիկները, որոնք արդեն կորցերլ են իրենց ֆունկցիոնալ կարողություններն ու այլևս չեն կարող ծառայել որևէ օգտակար նպատակի համար, ավելին`դրանք վտանգավոր են դառնում տիեզերքում գործունեություն ծավալող սարքավորումների համար:

Նախագծի իրականացման համար անհրաժեշտ է 150 միլիոն ավստրալական դոլար, որը համարժեք է ամերիկյան 135 միլիոն դոլարի: Ներդրումներն ապահովվում են ինչպես կառավարության, այնպես էլ Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի գիտական կազմակերպությունների կողմից:

Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Մեթյու Կոլեսի խոսքերով նախագծի սկզբնական փուլում պարզապես հավաքագրվելու է Երկրագնդի շրջակայքում արդեն գոյություն ունեցող  տիեզերական աղբի մասին ամբողջ տեղեկատվությունը, իսկ հետագայում, տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, լազերների միջոցով հնարավոր կլինի նաև ոչնչացնել հավաքված աղբը:

Ենթադրվում է, որ գիտական կենտրոնը կսկսի իր աշխատանքներն այս տարվա կեսերից: