Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Mercedes-Benz- ն իր ավտոմեքենաների մեջ Android-սմարթֆոններ է ինտեգրում
09/03/2014 16:04

Mercedes-Benz- ն իր ավտոմեքենաների մեջ Android-սմարթֆոններ է ինտեգրում

Հնարավոր է` աշխատանքի ընդունելու մասին հայտարարությունն ընկերության մտադրությունների մասին տեղեկանալու ամենալավ միջոցը չէ, սակայն նույնիսկ այդպիսի հայտարարություններից երբեմն կարելի է իսկապես հետաքրքիր մանրամասներ պարզել: Daimler AG խոշորագույն մեքենաշինական կոնցեռնը վերջերս ծրագրային ապահովման մասնագետի թափուր աշխատատեղի հայտարարություն է տվել, ով պետք է օգնի իրականացնել Google Projected Mode նախագիծը: Վերջինիս շրջանակներում պետք է ապահովվի ֆիրմային ավտոմեքենաների մեջ Android-սմարթֆոնների ինտեգրացիան:

Ցավոք, այս նախագծի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն կարելի է ենթադրել, որ այն կապված է Android հիմքով գադջեթների և ավտոմեքենայի տեղեկատվական համակարգի փոխազդեցության հետ:  Այսպիսով հնարավոր կլինի զանգեր իրականացնել, հաղորդագրություններ ստանալ և ուղարկել, ինչպես նաև երաժշտություն լսել: Համակարգը, հավանաբար, հնարավոր կլինի ղեկավարել ներկառուցված մեծ դիսփլեյի և ձայնային հրահանգների միջոցով: Հարկ է նշել, որ այս նախագիծն ամենայն հավանականությամբ կիրականացվի Mercedes-Benz մակնիշի բոլոր մոդելների համար: