Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
PocketBook ընկերությունը ներկայացրել է առաջին ջրադիմացկուն էլեկտրոնային գիրքը
06/03/2014 10:26

PocketBook ընկերությունը ներկայացրել է առաջին ջրադիմացկուն էլեկտրոնային գիրքը

PocketBook ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին ջրադիմացկուն էլեկտրոնային գիրքը (reader), որն աշխատում է նույնիսկ մեկ մետր խորությամբ ջրի տակ:

PocketBook 640-ն ունի 800×600 կետային խտությամբ 6 դյույմանի էկրան` պատրաստված E-Ink Pearl տեխնալոգիայով և պատված լրացուցիչ սենսորային շերտով: Սարքավորման աշխատանքի հիմքում 1 GHz հաճախականությամբ պրոցեսոր է, ունի 256 Մբ օպերատիվ և 4 Գբ ներկառուցված հիշողություն: Էլեկտրոնային գիրքն ունի նաև Wi-Fi-ի միջոցով համացանցին միանալու հնարավորություն, ինչպես նաև տեղադրված Dropbox և ReadRate ծառայություններ:

Մարտկոցն ապահովում է PocketBook 640-ի մեկամսյա ավտոնոմ աշխատանքը: Էլեկտրոնային գրքի այս մոդելը կշռում է 170 գրամ: Սպասվում է, որ այն վածառքի կներկայացվի սույն թվականի մարտի վերջին: