Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Samsung 2 Chromebook-ները կթողարկվեն 11.6" և 13.3" դիսփլեյներով
04/03/2014 14:44

Samsung 2 Chromebook-ները կթողարկվեն 11.6" և 13.3" դիսփլեյներով

Samsung ընկերությունը մտադիր է համալրել Chrome OS հիմքով բջջային համակարգիչների շարքը  11,6 и 13,3 դյույմանի դիսփլեյներով Chromebook 2 մոդելով: Ըստ հրապարակված տվյալների, սարքավորումների աշխատանքի հիմքը համապատասխանաբար 1,9 և 2,1 ԳՀց հաճախականությամբ Samsung Exynos 5 Octa պրոցեսորն է, որը 4 Գբ օպերատիվ հիշողության հետ համատեղ ապահովում է Chromebook 2-ի աշխատանքի նորմալ արագությունը: Տվյալների պահպանման համար առաջարկվում է 16 Գբ ներկառուցված հիշողություն, սակայն ծանրաբեռնվածության հիմնական մասը, ինչպես և մյուս նմանատիպ դեպքերում, ընկած է Google-ի ամպային ծառայության վրա:

Քրոմբուքի հաստությունը կազմում է մոտ 17 մմ: Այն ունի HDMI, USB 3.0, ինչպես նաև microSD անցքեր: 11,6 դյույմանի դիսփլեյով գադջեթը կշռում է 1,1 կգ, առաջարկում է էկրանի 1366 х 768 պիքսել թույլատրություն և մինչև 8 ժամ ավտոնոմ աշխատանք, իսկ 13,3 դյույմանի դիսփլեյով տարբերակը`1920 х 1080 կետային խտությամբ, 8,5 ժամ ավտոնոմ աշխատանք և կշռում է 1,4 կգ: Սարքավորման երկու տարբերակներն էլ վաճառքում կհայտնվեն հաջորդ ամսվա ընթացքում `համապատասխանաբար 320 և 400 դոլար արժողությամբ և հասանելի կլինեն տարբեր գույներով: