Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Google-ը հետաքրքրված է ուղեղի միջոցով սարքավորումների կառավարման տեխնոլոգիաներով
28/02/2014 10:22

Google-ը հետաքրքրված է ուղեղի միջոցով սարքավորումների կառավարման տեխնոլոգիաներով

Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիական ընկերություններն անընդմեջ փորձում են պարզեցնել էլեկտրոնային սարքավորումների կառավարման գործընթացը: Արդեն գոյություն ունեն բավական զարգացած տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մարդուն էլեկտրոնային սարքավորումները կառավարել ձայնի, շարժումների և աչքերի միջոցով:

Հայտնի է, որ Google-ը բավական առաջ է շարժվել ձայնային կառավարման տեխնոլոգիաների ուղղությամբ, ինչի մասին են վկայում Android օպերացիոն համակարգում ներդրված ձայնային կառավարման մոդուլները:

Համացանցում հայտնված տեղեկությունների համաձայն այժմ Google-ին հետաքրքրում են նաև մտքի միջոցով կառավարման տեխնոլոգիաները: Այս ուղղությունը դեռևս այդքան էլ զարգացաց չէ, սակայն կան ընկերություններ, որոնք փորձում են գործարկել նման տեխնոլոգիաներ:

Տարածված տեղեկությունների համաձայն, Google-ի համասեփականատեր Սերգեյ Բրինը վերջերս փորձել է գնել Կանադական InteraXon ընկերությունը, որը մասնագիտացած է ուղեղի էլեկտրոնային իմպուլսների միջոցով սարքավորումների կառավարման տեխնոլոգիաների մեջ:

InteraXon-ն այս տարվա մայիս ամսին պատրաստվում է թողարկել Muse headband կոչվող սարքավորումը, որը թույլ կտա մտքի միջոցով կառավարել սմարթֆոնը կամ պլանշետը:

Չնայած այն բանին, որ վերոնշյալ տեխնոլոգիաները դեռևս «սաղմանային» փուլում են, կարելի է ենթադրել, որ Google-ի պես հսկաների ուշադրությունը ոլորտի նկատմամբ կարող է հանգեցնել գործընթացների արագացման և մոտ ժամանակներում մենք մտքի միջոցով կառավարման որակլյալ տեխնոլոգիաների ականատեսը կլինենք: