Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG G2 սմարթֆոնն արդեն հասանելի է նաև ոսկեգույն կորպուսով
27/02/2014 19:54

LG G2 սմարթֆոնն արդեն հասանելի է նաև ոսկեգույն կորպուսով

Կանանց տոնի միամսյակի նախաշեմին LG Electronics ընկերությունը թողարկել է LG G2 սմարթֆոնը գունային նոր լուծումով` ոսկեգույն կորպուսով: Տեղեկացնենք, որ մինչ այդ շուկայում հասանելի էին սարքավորման միայն սև և սպիտակ գույները:

G2 Gold-ն իր մեջ համատեղում է արդեն սովորական դարձած դիզայնն ու LG G2- ֆունկցիոնալ հնարավորությունները: Հիշեցնենք, որ այն ունի Full HD թույլատրությամբ 5,2 դույմանի էկրան` շրջապատված ընդամենը 2.65 մմ հաստության շրջանակով, ինչպես նաև 13 Մպ տեսախցիկ` նկարի օպտիկական կայունացմամբ: Սմարթֆոնն աշխատում է Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորով:  Սարքավորման բոլոր կոճակները տեղակայված են կորպուսի ետնամասում, իսկ ձայնի կարգավորման կոճակը երկար սեղմած պահելու դեպքում հնարավոր է ակտիվացնել տեսախցիկն ու QuickMemo  հավելվածը: Իսկ եթե LG G2- ն էկրանը դեպի վեր դրված է սեղանին,  KnockON  ֆունկցիայի շնորհիվ բավական է երկու անգամ հպվել էկրանին, և դիսփլեյը կակտիվանա: