Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Huawei MediaPad X1 պլանշետը Չինաստանում կվաճառվի 326, իսկ Եվրոպայում` 538 ԱՄՆ դոլարով
27/02/2014 19:47

Huawei MediaPad X1 պլանշետը Չինաստանում կվաճառվի 326, իսկ Եվրոպայում` 538 ԱՄՆ դոլարով

Huawei MediaPad X1-ը հանդիսանում է Mobile World Congress 2014-ի շրջանակներում ներկայացված բավականին տպավորիչ առանձնահատկություններով պլանշետներից մեկը: Սարքավորման գինը Չինաստանում կազմում է 293 և 326 ԱՄՆ դոլար` համապատասխանաբար 3G և 4G ցանցերի ապահովմամբ:

Եվրոպայի բնակիչների բախտն այնքան էլ չի բերել այդ հարցում, քանի որ MediaPad X1-ը նրանք կկարողանան ձեռք բերել 548 ԱՄՆ դոլարով: Գնային այսքան մեծ տարբերությունը Huawei ընկերությունը բացատրում է շուկաներում գադջեթի գրաված տարբեր դիրքերով: Այսպես, սարքավորումը չինական շուկայում դիտարկվում է որպես պլանշետֆոն և այն պետք է մրցակցի շուկայում գոյություն ունեցող սմարթֆոնների հետ, որոնց գները հիմնականում տատանվում են 300-350 ԱՄՆ դոլարի սահմաններում: Իսկ Եվրոպայի բնակիչները MediaPad X1-ն օգտագործում են բացառապես որպես պլանշետ, այդ իսկ պատճառով էլ Եվրոպական շուկայում դրա գինը համապատասխանում է նմանատիպ պլանշետների գներին, ինչպիսին, օրինակ, Retina դիսփլեյով iPad Mini-ն է: