Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ռոբոտ, որը նախատեսված է Flappy Bird խաղալու համար
26/02/2014 19:51

Ռոբոտ, որը նախատեսված է Flappy Bird խաղալու համար

Իսկ Դուք արդեն հասցրե՞լ եք ծանոթանալ Flappy Bird խաղին: Եթե ոչ, ապա խորհուրդ ենք տալիս խնայել Ձեր նյարդերն ու չփորձել գտնել այն: Իսկ եթե այդ ժամանակասպանն արդեն հայտնվել է Ձեր բջջային սարքավորման մեջ, ապա ամենից հավանական է, որ առանձնապես հաջողության հասնել չեք կարողացել և արդեն մի քանի անգամ ցանկացել եք ջարդել Ձեր սմարթֆոնը կամ էլ պլանշետը:

Նման պարագայում հարց է առաջանում, թե որտեղից են հայտնվում այդ ռեկորդային ցուցանիշները առաջատարների սանդղակում: Պատասխանը բավականին պարզ է` դրանց մի մասը պրոֆեսիոնալ գեյմերներ են, իսկ մյուս մասն ահա այս ռոբոտները, որոնցից մեկի հեղինակները երկու չինացի նորարարներ են: Ռոբոտը ստեղծելու համար նրանց անհրաժեշտ է եղել վեբ-տեսախցիկ, կոշտ սկավառակ, ստիլուս և սարք, որը կառավարում է մեխանիկական «ձեռքի» շարժումները: Այսպիսի խաղացողի համբերությունը դեռ շատ երկար ժամանակ կբավականցնի:

AMP