Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
AMNIC. ադրբեջանցիները ձեռք են բերել ADC մուտքի տվյալները և մուտք գործել .am դոմենների տվյալների բազա
26/02/2014 19:22

AMNIC. ադրբեջանցիները ձեռք են բերել ADC մուտքի տվյալները և մուտք գործել .am դոմենների տվյալների բազա

AMNIC ԱՄ Ցանցային տեղեկատվական կենտրոնը պարզաբանումներ է տվել այսօր գիշեր տեղի ունեցած հաքերային հարձակման մասին:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «Այսօր ժամը 5-ին կիբերհանցագործները, օգտագործելով Արմենիան Դեյտաքոմ Քամպընի (ԷյԴիՍի) ընկերության կողմից տնօրինվող պաշտոնական մուտքաբառը և գաղնտաբառը, մուտք են գործել AMNIC տվյալների շտեմարանի այն հատվածը, որը կառավարվում է ԷյԴիՍի ընկերության կողմից։

Կիբերհանցագործները փոփոխել են ԷյԴիՍի ընկերության կողմից գրանցված 238 դոմենային անվանումների գրառումները (NS records): Ավելին՝ կիբերհանցագործները հափշտակել են վերնշված ընկերության կառավարումն ապահովող դոմենային անունը՝ ns1.adc.am և տեղադրել այն Ադրբեջանում գտնվող համակարգչի վրա։ Սա իր հերթին ավելացրել է վնասակար ազդեցության ենթարկված դոմենային անվանումների քանակը։

AMNIC –ի կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ այսօր ժամը 10:30 իրավիճակը լիովին կարգավորված էր, ԷյԴիՍի ընկերության գաղտնաբառը և մուտքաբառը ապաակտիվացված էր՝ բացառելով որևէ մուտքի հնարավորություն դեպի .am տվյալների շտեմարան։

Հաշվի առնելով Ինտերնետի աշխատանքի առանձնահատկությունները, մասնավորապես այն, որ Ինտերնետում աշխատող որոշ սերվերներում ժամանակավոր հիշողության մեջ պահպանվում է հին տեղեկատվություն, մի շարք օգտվողների մոտ արտապատկերվում է կիբերհանցագործների կողմից դրված տեղեկատվությունը։ Իրավիճակը վերջնականապես կշտկվի մինչև այսօրվա ժամը 23-ը։

AMNIC տեղեկատվական կենտրոնը դատապարտում է ցանկացած կիբերհանցագործություն և կոչ է անում բոլոր կազմակերպություններին պատասխանատու վերաբերվել իրենց տեղեկատվական անվտանգությանը»: