Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Sony ընկերությունը ներկայացրել է Sony Xperia Z2 սմարթֆոնը և Xperia Z2 պլանշետը
25/02/2014 21:37

Sony ընկերությունը ներկայացրել է Sony Xperia Z2 սմարթֆոնը և Xperia Z2 պլանշետը

MWC ցուցահանդեսի շրջանակներում Sony ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Xperia Z2 նոր սմարթֆոնը: Սարքավորման աշխատանքի հիմքում ընկած է 2.36 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորը և Android 4.4 KitKat օպերացիոն համակարգը: Xperia Z2-ն ունի 1080p թույլատրությամբ 5,2 դույմանի սենսորային դիսփլեյ, 20.7 Մպ հինական և 2.2 դիմային տեսախցիկներ, հագեցած է 3 Գբ հիմնական և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ: Ունի Wi-Fi, Bluetooth, GPS, NFC և microSD-անցք: Բացի այդ, SonyXperia Z2-ը ջրակայուն է և համապատասխանում է IP58 ստանդարտին, այսինքն`այն կարելի է 30 րոպե ընկղմել 1.5 մետր խորությամբ ջրի մեջ: Այս նոր սարքավորման միջազգային թողարկումը նախատեսվում է մարտ ամսին, սակայն գնի մասին մանրամասներ դեռևս չկան:

Սմարթֆոնից զատ ներկայացվել է նաև Sony Xperia Z2 պլանշետը, որը հայտարարվել է որպես ամենաթեթև և ամենաբարակ ջրակայուն պլանշետն աշխարհում: Xperia Z2 Tablet-ն ունի 1920х1200 պիքսել թույլատրությամբ 10.1 դույմանի սենսորային դիսփլեյ, 8,1 Մպ հինական և 2.2 դիմային տեսախցիկներ, հագեցած է 3 Գբ հիմնական և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ: Ունի Wi-Fi, Bluetooth, GPS, NFC և microSD-անցք, աշխատանքի հիմքում ընկած է 2.36 ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800(MSM8974AB) քառամիջուկ պրոցեսորը: Սարքավորման չափսերն են  266x172x6.4 մմ, իսկ քաշը`426 գրամ: Sony Xperia Z2 Tablet-ի վաճառքը կմեկնարկի մարտ ամսին: