Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Huawei ընկերությունը թողարկել է բջջային հեռախոսի ֆուկցիաներով ամենաթեթև պլանշետը
25/02/2014 21:24

Huawei ընկերությունը թողարկել է բջջային հեռախոսի ֆուկցիաներով ամենաթեթև պլանշետը

Չնայած այն հանգամանքին, որ հեռախոսազանգեր իրականցնելու հնարավորությունով պլանշետները չափերով հսկայական են թվում, դրանք պահանջակ ունեն շուկայում: Իսկ եթե կա պահանջարկը, բնականաբար կլինի նաև առաջարկ: Huawei ըներությունը հայտարարել է MediaPad X1 պլանշետի թողարկման մասին, որը նմանատիպ 7 դույմանի սարքավորումների շարքում առաջինն է լինելու իր թեթևությամբ: Պլանշետը կշռում է ընդամենը 239 գրամ և ունի 103.9 մմ լայնություն` գերազանցելով ASUS Fonepad 7, Kindle Fire HDX 7 և Nexus 7 գադջեթներին:

Սարքավորումն ունի 1920×1200 պիքսել թույլատրությամբ LTPS-դիսփլեյ, հիմնական և դիմային տեսախցիկներ` համապատասխանաբար 13 Մպ և 5 Մպ: MediaPad X1-ն աշխատում է  1.6 ԳՀց հաճախականությամբ Cortex-A9 պրոցեսորով, հագեցած է 2 Գբ հիմնական և 16 Գբ ներկառուցված հիշողությամբ, TD-LTE և FD-LTE մոդուլներով: Բացի նշված առանձնահատկություններից, պլանշետի օգտատերերը կստանան նաև մի շարք հիմնական ծրագրեր, այդ թվում` ձայնի և շարժումների միջոցով կառավարման հնարավորություն: Հաշվի առնելով MediaPad X1 նոր պլանշետի մոտավոր գինը` 399 եվրո, կարելի է եզրակացնել, որ սարքավորումն իսկապես արժանի է ուշադրության: Այն արդեն հասանելի կլինի սույն թվականի մարտ ամսին: