Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոր Philips Xenium X1560-ն առանց լիցքավորման մինչև 100 օր կարող է շարունակել իր աշխատանքը
24/02/2014 22:06

Նոր Philips Xenium X1560-ն առանց լիցքավորման մինչև 100 օր կարող է շարունակել իր աշխատանքը

Phillips ընկերության կողմից թողարկված Xenium X1560-ը առանց լիցքվորման մինչև 100 օր շարունակում է իր աշխատանքը և, բացի այդ, Xenium X1560-ի միջոցով հնարավոր է լիցքավորել ցանկացած պլանշետ կամ սմարթֆոն, որն ունի USB անցք: Սարքավորումն ունի երկու ՍԻՄ-քարտերի տեղադրման, ինչպես նաև ֆուկցիոնալ լայն հնարավորություններ: Երկու ՍԻՄ-քարտերը կարող են օգտագործվել երկու առավել ձեռնտու սակագների զուգահեռ օգտագործման, աշխատանքային և անձնական հեռախոսահամարների տարբերակման և մի շարք այլ օգտակար ծառայությունների համար:

Հարկ է նշել, որ ռադիո լսելու համար այլևս անհրաժեշտ չի լինի ականջակալներ միացնել սարքավորմանը, քանի որ այն ունի ներկառուցված FM-անտենա: Շնորհիվ սմարթֆոնի համապատասխան ֆունկցիայի այն կարելի է օգտագործել նաև որպես գրպանի լապտեր:

Ներկառուցված microSD-անցքը թույլ է տալիս տեղադրել միաժամանակ երկու հիշողության քարտեր`ապահովելով մինչև 8 Գբ հիշողություն: