Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Yandex-ը թողարկել է իր սեփական օպերացիոն համակարգը
23/02/2014 13:37

Yandex-ը թողարկել է իր սեփական օպերացիոն համակարգը

Yandex որոնողական համակարգը հայտարարել է Yandex.Kit-ի թողարկման մասին: Այն նախատեսված է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքավորումների համար և իր մեջ համատեղում է Yandex-ի «խելացի» տեխնոլոգիաներն ու ֆիրմային հավելվածների հավաքածուն:

 Yandex.Kit–ը սովորական Android–ից տարբերվում է նրանով, որ Google–ի ծառայությունները դրանում փոխարինված են Yandex-ի համանման ծառայություններով:

«Yandex.Kit տարբերակը ստեղծվել է Yandex սերվերով Android-սարքավորումների քանակը մեծացնելու նպատակով»,- ասել է ընկերության բջջային նախագծերի ղեկավար Ալեքսանդր Զվերևը:

Yandex.Kit–ի հիման վրա ստեղծված առաջին սմարթֆոնները լինելու են Explay Flame-ն ու Huawei Honor 3-ը, որոնց վաճառքը կմեկնարկի 2014 թվականի գարնանը:

Առայժմ խոսքը միայն ռուսական շուկայի մասին է, սակայն Yandex-ը պատրաստ է համագործակցել նաև այլ երկրների շուկաներում, և նույնիսկ արդեն պատրաստի լուծումներ է ստեղծել Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի և Թուրքիայի համար։ Yandex -ը նաև նշել է, որ մտադիր է ամռանը օպերացիոն համակարգի իր տարբերակի հիման վրա սեփական պլանշետներ թողարկել: