Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ամենամեծ 3D տպիչը
19/02/2014 20:25

Ամենամեծ 3D տպիչը

3D տպագրության տեխնոլոգիաները բավականին արագ տեմպերով են զարգանում: Վաճառքում կարելի է գտնել հսկայական քանակով տպիչներ, որոնք և' գներով, և' իրենց առանձնահատկություններով միանգամայն տարբերվում են միմյանցից:

Սակայն կա մի բան, որը հատուկ է սարքավորումներից գրեթե բոլորին` դրանց աշխատանքային տարածքը չի գերազանցում  10-20 սմ խորանարդը: Սակայն այժմ հայտնվել է BigRep ONE տպիչը, որը թույլ է տալիս 1147x1000x1188 մմ կամ գրեթե 1.3 մ խորանարդ ծավալով օբյեկտներ ստեղծել: Սարքավորումն ունի ալյումինե շրջանակ և 100 միկրոն թույլատրությամբ տպող երկու գլխիկներ: BigRep ONE տպիչի գինը կազմում է 39000 ԱՄՆ դոլար և այն վաճառքի կներկայացվի սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին: