Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
«Խելացի» անլար ականջակալներ
18/02/2014 20:25

«Խելացի» անլար ականջակալներ

Բոլոր ''խելացի'' ժամացույցները, ակնոցները և մնացած սարքավորումները կորցնում են իրենց գրավչությունը, երբ խոսքը գնում է ամենալայն տարածում ունեցող գադջեթի`խելացի ականջակալների մասին, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում մարդու մարմնի հետ:

Այդ դեպքում ինչու գադջեթի վրա չավելացնել մի քանի սենսորներ, որոնք կհետևեն օգտատերերի առողջական վիճակին: Հենց այս միտքն է առաջացել Dash-ը ստեղծողների մոտ: Նախագիծը սկսելու համար նորարարներին անհրաժեշտ էր եղել «ընդամենը» 260 հազար ԱՄՆ դոլար, այնինչ մի քանի օրվա ընթացքում նրանց հաջողվել է ավելի քան մեկուկես միլիոն ԱՄՆ դոլար հավաքել:

Ականջակալներն անլար են, ունեն  Bluetooth 4.0, բարձրախոս, մի քանի սենսորներ, հեշտ կառավարելի են և իհարկե համատեղելի են սմարթֆոնների հետ, ինչի շնորհիվ հավաքագրված տվյալները փոխանցվում են ականջակալներին:

Կարելի է ենթադրել, որ Dash ականջակալները նախատեսված են ակտիվ սպորտային կյանք վարող մարդկանց համար, հետևաբար, այն հարցը, թե ինչքան հուսալի են ականջակալներն ամրանում ականջներին, առաջնային է: Սպասվում է, որ «խելացի» ականջակալների վաճառքը կմեկնարկի աշնան վերջին`մոտ 240 ԱՄՆ դոլարով:

AMP