Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հակերները պատճենել են Paypal-ի նախագահի կրեդիտային քարտի տվյալները
17/02/2014 20:23

Հակերները պատճենել են Paypal-ի նախագահի կրեդիտային քարտի տվյալները

Անհայտ հակերները գողացել են PayPal վճարային համակարգի նախագահ Դեվիդ Մարկուսի կրեդիտային քարտի տվյալները: Այս մասին Twitter-ում տեղեկացրել է հենց ինքը`Մարկուսը:

«Իմ կրեդիտային քարտի տվյալներն առևանգել են հատուկ հաշվարկող սարքավորման միջոցով, որի օգտագործման շնորհիվ ներկայումս բազմաթիվ կասկածելի գործարքներ են տեղի ունենում»,- ասել է PayPal-ի նախագահը` նշելով, որ դեպքը հավանաբար տեղի է ունեցել Մեծ Բրիտանիա իր այցի ժամանակ:

Մարկուսի խոսքերով, հակերները կարողացել են պատճենել իր քարտի տվյաները չնայած այն բանի, որ քարտը պաշտպանված է եղել EMV հատուկ չիպով: Նա համոզված է, որ նման բան տեղի չէր ունենա, եթե իր այցելած խանութում օգտվեին PayPal վճարային համակարգից:

Դեվիդ Մարկուսը 2012 թվականից PayPal-ի ղեկավարն է: Այս ընթացքում անձնական տվյալների գաղտնիությունն ապահովող ոչ այնքան հուսալի տեխնոլոգիաներ օգտագործելու համար համակարգը բազմաթիվ անգամներ է քննադատության արժանացել: 2012 թվականին PayPal-ն առանց որևէ պատճառի իր օգտատերերից մեկի հաշվին 60 000 ԱՄՆ դոլար էր սառեցրել: Բացի այդ, 2014 թվականի հունվար ամսին հաճախորդներից մեկը PayPal-ի դեմ մեղադրանք է ներկայացրել իր կրեդիտային քարտի համարը բացահայտելու համար: Նա պնդում է, որ PayPal-ի աշխատակիցը հավատացել է իրեն զանգած հակերին և հայտնել նրան հաճախորդի բանկային տվյալները: Սակայն PayPal-ի ներկայացուցիչները հերքել են այդ ամենը: