Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Lenovo Nexus 6-ի նմուշ է ներկայացվել
17/02/2014 20:10

Lenovo Nexus 6-ի նմուշ է ներկայացվել

Արդեն որոշակի ենթադրություններ կան, թե ինչ տեսք է ունենալու Lenovo Nexus 6 սմարթֆոնը: Սարքավորումն ունենալու է գերբարակ շրջնակով 1920х1080 թուլատրությամբ 4,99 դույմանի դիսփլեյ:

Youtube-ում մի տեսանյութ է տեղադրվել, որտեղ ցուցադրված է Lenovo բրենդի ներքո արտադրվող Nexus 6-ի հնարավոր տարբերակը: Սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 2,5ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 805 պրոցեսորը, հագեցած է 32Գբ ներկառուցված հիշողությամբ: Այն ունի 13Մպ հիմնական և 3Մպ դիմային տեսախցիկներ`Full HD ֆորմատով հոլովակ նկարահանելու հնարավորությամբ:

Սմարթֆոնի հաստությունը կազմում է 7,4 մմ: Հաղորդագրություն ստանալու դեպքում, սարքավորման կորպուսի ետին մասում գտնվող «6» թվանշանի տեսքով ինդիկատորը լույս է արձակում: