Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Apple-ը մերժել է հավելվածը, քանի որ այն ''չափազանց հասարակ'' է
17/02/2014 20:04

Apple-ը մերժել է հավելվածը, քանի որ այն ''չափազանց հասարակ'' է

Արևմտյան համացանցն այս պահին մի շատ հետաքրքիր դեպք է քննարկում: Hueman ընկերության աշխատակիցները մշակել են մի նոր հավելված, որը Apple-ը չի ցանկանում ներառել Appstore-ում: Սակայն զարմանալի է այն, թե ինչ պատճառաբանությամբ է Apple ընկերությունը մերժել Hueman-ին`ասելով, որ հավելվածը չափազանց հասարակ է:

Ընդհանուր առմամբ, անհիմն կլինի ասել, որ Hueman ընկերության կողմից մշակված այս հավելվածն ավելի հասարակ է և պարզ, քան Appstore-ում արդեն գոյություն ունեցող հավելվածները: Հավելվածի օգտատերերը կարող են ամեն օր նշել  իրենց տրամադրության մասին և իմանալ, թե ինչքան երջանիկ են նրանք օրվա հենց այդ պահին:

Մի վատ օրը չի կարող կործանել Ձեր կյանքը, ինչպես և մեկ հաջողակ օրը չի բերի արմատական փոփոխությունների, սակայն դա կարող է հանգեցնել դոմինոյի էֆֆեկտի: Դուք ոչ միշտ եք գիտակցում, որ այդ ամենը տեղի է ունենում հենց այս պահին, Դուք պարզապես գիտեք, որ ինչ-որ պահի Ձեզ լավ կամ վատ եք զգացել:

Hueman ընկերության աշխատակիցները կարծում են, որ այս հավելվածը կօգնի Ձեզ պատասխանել երեք հարցի.

1. Արդյոք լավատես եք Դուք, թե վատատես

2. Արդյոք այս պահին որևէ արտասովոր բան է կատարվում Ձեր կյանքում

3. Ժամանակը չէ, արդյոք, որևէ փոփոխություն կատարելու

Սա, իհարկե, հեռու է աշխարհի ամենահանճարեղ հավելվածը լինելուց, սակայն ամենավատերից էլ չէ: Ութամսյա բետա-թեստավորման արդյունքում պարզվել է, որ մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես է փոխվում իրենց տրամադրությունը ժամանակի ընթացքում: Միջինում օրական 31 վայրկյան է ծախվում հավելվածից օգտվելու համար, որից 5-10-ը`տվյալները մուտքագրելու, իսկ մնացած ժամանակը`գրաֆիկներին հետևելու համար:

Սակայն Apple-ին այս ամենը չբավարարեց: Hueman-ին ուղղված պատասխան նամակում նրանք նշել են, որ հավելվածի հետ կապված խնդիր են հայտնաբերել: Խնդիրը կայանում է հավելվածի ֆունկցիաների ընտրության սահմանափակ քանակի մեջ: Օրվա ընթացքում այն հնարավոր է օգտագործել ընդամենը մեկ անգամ`տրամադրութոյւնը չափելու համար: Apple-ի կարծիքվ պարզությունն արտահայտվում է բարդության բացակայությամբ, այլ ոչ թե ֆունկցիաների` նման սահմանափակ քանակով: Նրանք նաև նշել են, որ և' աշխատակիցները, և' օգտատերերը  ցանկանում են որևէ օգուտ ստանալ հավելվածներից, ներգրավել մարդկանց, նրանց համար հնարավորություն ստեղծել զբաղվելու մի բանով, որ անցյալում հասանելի չի եղել կամ անել այդ ամենը միանգամայն նոր եղանակով: Ընկերությունը խորհուրդ է տվել վերանայել հավելվածի կառուցվածքը և օգտատերերի համար ավելի արդյունավետ դարձնել այն: