Հունվար, 2022
January 2022
M T W T F S S
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
LG G2 Mini-ն ունենալու է qHD-դիսփլեյ
13/02/2014 12:52

LG G2 Mini-ն ունենալու է qHD-դիսփլեյ

LG ընկերությունն իսկապես պատրաստվում է թողարկել իր ներկայիս LG G2 սմարթֆոնի mini տարբերակը: Bluetooth SIG կազմակերպությունն արդեն տվել է իր հավանությունն այս նոր մոդելին, իսկ փաստաթղթերում սմարթֆոնը հանդես է գալիս D620 ինդեքսի ներքո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր սմարթֆոնն ունենալու է ընդամենը 540х960 թույլատրությամբ դիսփլեյ, կարելի է ենթադրել, որ այն լինելու է բավականին էժան և հասանելի: Այդուհանդերձ, LG G2 Mini-ն հագեցած է լինելու Bluetooth 4.0 մոդուլով, 4G LTE- ով և աշխատելու է Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով:

Հավանականությունը մեծ է , որ LG G2 Mini-ն կներկայացվի MWC 2014 ցուցահանդեսի ժամանակ: