Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարին Nokia-ն կթողարկի Android օպերացիոն համակարգով սմարթֆոններ
12/02/2014 09:14

Փետրվարին Nokia-ն կթողարկի Android օպերացիոն համակարգով սմարթֆոններ

Wall Street Journal-ի տրամադրած տեղեկատվության համաձայն փետրվարին մենք կկարողանանք տեսնել Nokia ընկերության նոր սարքավորումները:

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին Microsoft ընկերությունը գնել էր Nokia-ի բջջային բիզնեսը: Սակայն ինչ-ինչ պատճառներով գործարքը մինչ օրս էլ մինչև վերջ չի կայացել, և ֆիննական Nokia-ն, օգտվելով իր վերջին հնարավորությունից, որոշել է Normandy կոդային անվանմամբ Android-սմարթֆոն արտադրել:

Սպասվում է, որ այս նոր սարքավորումը փետրվարին կներկայացվի Mobile World Congress-ի ժամանակ: Ենթադրվում է, որ այն աշխատելու է Android համակարգի մոդիֆիկացված տարբերակով, որին կլրացնեն նաև Nokia-ի ֆիրմային ծառայությունները: Ըստ հավաստի աղբյուրների սմարթֆոնը երկու ՍԻՄ-քարտանի է և կոչվելու է Nokia X: Այն կունենա 3Մպ տեսախցիկ, 854 x 480 թույլատրությամբ 4 դույմանի դիսփլեյ, 512Մբ հիմնական և 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD անցք և 1ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon երկմիջուկ պրոցեսոր: