Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
HTC M8 mini-ն ունենալու է Snapdragon 400 միկրոսխեմա և 4,5 դույմանի էկրան
11/02/2014 09:53

HTC M8 mini-ն ունենալու է Snapdragon 400 միկրոսխեմա և 4,5 դույմանի էկրան

Բացի HTC M8 սմարթֆոնից, թայվանական ընկերությունը պատրաստվում է արտադրել նաև գադջեթի mini տարբերակը:

Evleaks-ի խոսքերով այս նոր սարքավորումն աչքի չի ընկնելու իր հզորությամբ: Այն ունենալու է Snapdragon 400 միկրոսխեմա, իսկ աշխատանքի հիմքում ընկած է լինելու Cortex-A7 քառամիջուկ 1,4ԳՀց հաճախականությամբ պրոցեսորը:

HTC M8 mini-ն ունենալու է 1Գբ հիմնական հիշողություն, 4,5 դույմանի թաչսքրին դիսփլեյ, 13Մպ և 15Մպ տեսախցիկներ: Այն հագեցած է լինելու Wi-Fi-ով, Bluetooth 4.0-ով, ունենալու է 16Գբ ներկառուցված հիշողություն և աշխատելու է Android 4.4.2 KitKat օպերացիոն համակարգով:

HTC M8 mini-ի մեկնարկի ժամկետների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: