Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
HTC ընկերությունը խոստացել է այս տարի թողարկել «խելացի» ժամացույցներ
08/02/2014 20:12

HTC ընկերությունը խոստացել է այս տարի թողարկել «խելացի» ժամացույցներ

Չնայած ֆինանսական խնդիրներին՝  թայվանական HTC ընկերությունը չի կորցնում իր լավատեսությունը: Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Շեր Վանգը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ HTC ընկերությունը մտադիր է մուտք գործել «խելացի» ժամացույցների արագ աճող շուկա: HTC ընկերությունում կարծում են, որ «'խելացի» ժամացույցների և նմանատիպ կոմպակտ սարքավորումների մարտկոցների աշխատանքի տևողության խնդիրն արդեն կարելի է լուծված համարել: Ինչպես նշել է Շեր Վոնգը, կա ևս մի խնդիր, որի լուծումը HTC ընկերությունը գտել է: Խոսքը LCD-դիսփլեյի լուսավորության մասին է: Այս ինովացիաները կկիրառվեն ինչպես «խելացի» ժամացույցներում, որոնք, հավանաբար, կթողարկվեն այս տարի, այնպես էլ ֆիրմային սմարթֆոններում: