Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
LG-ն և Google-ը հայտարարել են Nexus 5-ի թողարկման մասին
07/02/2014 10:25

LG-ն և Google-ը հայտարարել են Nexus 5-ի թողարկման մասին

LG Electronics և Google ընկերությունները համատեղ կթողարկեն Nexus 5 սմարթֆոնների ևս մի տարատեսակ: Նոր սարքավորումը կունենա նեոնային կարմիր կորպուս և այն հնարավոր կլինի ձեռք բերել Google Play առցանց խանութից: Հետաքրքիրն այն է, որ Nexus 5-ը Google-ի կողմից թողարկված առաջին սմարթֆոնն է, որը օգտատերերին ներկայանում է երեք գույներով`կարմիր, սպիտակ և սև:

Google և LG ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում արտադրված այս սմարթֆոնի աշխատանքի հիմքում ընկած է 2,3ԳՀց հաճախականությամբ Qualcomm Snapdragon 800 քառամիջուկ պրոցեսորը: Այն ունի Full HD թույլատրությամբ 4,95 դույմանի IPS էկրան, 2Գբ օպերացիոն հիշողություն և աշխատում է  Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, որն Android-ի թողարկած ամենաժամանակակից տարբերակն է:

Փետրվարի վերջին Nexus 5-ը հասանելի կլինի եվրոպական մի շարք երկրներում: Nexus 5-ի արժեքը կկազմի 349 ԱՄՆ դոլար (16Գբ)  և 399 (32Գբ):